«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 63-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 756-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների N 2.2-002-05 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոններում և նորմերում (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ լրացումները.
1) Նորմերի 15.9-րդ կետից հետո լրացնել նոր 15.10-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«15.10 Արտադրական կազմակերպություններում և հասարակական շենքերում լուսավորման գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 8-ի:».
2) Նորմերը լրացնել Հավելված 8-ով` «Արտադրական կազմակերպություններում և հասարակական շենքերում լուսավորման գործիքային չափումը»՝ համաձայն հավելվածի:
Դ. Դումանյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 63-Ն հրամանի |
Հավելված 8
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է արտադրական կազմակերպությունների սենքերում և աշխատատեղերում, հասարակական շենքերի սենքերում արհեստական, բնական և համատեղված լուսավորումների գործիքային չափման կազմակերպման գործընթացը:
2. Սույն Հավելվածի գործառույթները բխում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.3-րդ կետի պահանջից:
3. Լուսավորման չափիչ սարքերը ունենում են չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ շահագործումը և պահպանումն իրականացվում է դրանց տեխնիկական հրահանգին համապատասխան:
4. Սույն Հավելվածում օգտագործվող հիմնական տերմիններն ու սահմանումներն են`
1) բնական լուսավորում` արտաքին պատող կոնստրուկցիաներում լուսաբացվածքների միջով երկնքի լույսով ներթափանցող սենքերի լուսավորում.
2) կողմնային բնական լուսավորում` սենքերի բնական լուսավորում արտաքին պատերում կողմնային լուսաբացվածքների միջով.
3) վերին բնական լուսավորում` սենքերի երդիկների, շենքերի բարձրությունների անկումների տեղերում լուսաբացվածքների միջով.
4) բնական լուսավորվածության գործակից (ԲԼԳ, %)` սենքի ներսում հանձնարարված մակերևույթի որոշ կետում երկնքի լույսով ստեղծված բնական լուսավորվածության հարաբերությունն է ամբողջովին բաց երկնակամարի լույսով ստեղծված արտաքին հորիզոնական լուսավորվածության միաժամանակյա արժեքին, արտահայտված տոկոսներով (%).
5) համակցված բնական լուսավորում` վերին և կողմնային բնական լուսավորման զուգակցում.
6) համատեղված լուսավորում` որի դեպքում անբավարար բնական լուսավորմանը ավելացվում է արհեստականը.
7) արհեստական լուսավորում` օգտագործվում է աշխատանքային օրվա ընթացքում ոչ բավարար բնական լուսավորմամբ սենքերում, չափվում է լյուքսերով.
8) ընդհանուր լուսավորում` որի դեպքում լուսատուները տեղաբաշխվում են սենքի վերին գոտում հավասարաչափ (ընդհանուր հավասարաչափ լուսավորում) կամ սարքավորումների տեղաբաշխմանը համեմատ (ընդհանուր տեղայնացված լուսավորում).
9) տեղային լուսավորում` անմիջապես աշխատանքային տեղերի վրա լուսային հոսքը համակենտրոնացնող, լուսատուներով ընդհանուրին լրացուցիչ ստեղծվող լուսավորում.
10) համակցված լուսավորում` որի դեպքում ընդհանուր լուսավորմանն ավելացվում է տեղայինը։
2. ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Արտադրական կազմակերպությունների սենքերում և աշխատատեղերում, հասարակական շենքերի սենքերում լուսավորման ճշգրիտ ցուցմունք ստանալու համար անհրաժեշտ է`
1) գործիքային չափումը կատարել էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր հանդիսացող սարքերից և սարքավորումներից առավելագույն հեռավորության վրա.
2) խուսափել ֆոտոէլեմենտի վրա ստվեր ընկնելուց:
6. Լուսավորման տեսակներով պայմանավորված` արհեստական, բնական և/կամ համատեղված, արտադրական սենքերում և աշխատատեղերում ընտրվում են լուսավորման չափման հսկողական կետեր:
7. Բնական լուսավորում՝
1) Սենքի բնական լուսավորման դեպքում գործիքային չափման գործընթացն իրականացվում է սենքի արտաքին պատերի բացվածքներում տեղադրված մաքուր և լուսաթափանց ապակիների առկայության պայմաններում:
2) Ստվերարկող իրերով սարքավորված սենքերում (կահույք, սարքավորված կանաչապատում և այլն) ԲԼԳ-ի չափման արդյունքում ստացված թվային արժեքը նվազեցվում է 10 %-ով, այդ մասին նշում կատարելով արձանագրության մեջ:
3) Սենքում բնական լուսավորվածության գործակիցը որոշելու համար, չափում կատարելուց առաջ, անջատվում է էլեկտրական լույսը: Եթե դրա իրականացնելը տեխնիկապես անհնար է, ապա առաջնորդվում են սույն Կարգի 15-րդ կետով` համարելով որպես համատեղված լուսավորում:
4) Բնական լուսավորվածության գործակիցը` ԲԼԳ-ն, որոշվում է հետևյալ բանաձևով`
ԲԼԳ = Eն /Eդ ● 100 % |
(1), որտեղ` |
Eդ - բաց երկնակամարի լույսով ստեղծված արտաքին հորիզոնական չափման արդյունքն է, արտահայտված լյուքսերով (Lք):
5) Երկկողմանի կողմնային բնական լուսավորման դեպքում ԲԼԳ-ի արժեքը նորմավորվում է սենքի կենտրոնի հաշվարկային կետում, իսկ միակողմանի բնական կողմնային լուսավորման դեպքում` ըստ սենքի նշանակության:
6) Վերին կամ համակցված լուսավորման դեպքում չափման արդյունքների (ոչ պակաս, քան 5 չափում) հիման վրա հաշվարկվում է ԲԼԳ-ի միջին արժեքը (միջին թվաբանականը) հետևյալ բանաձևով.
1 |
n | |||
ԲԼԳմիջին = |
___ |
∑ |
Ei |
(2), որտեղ |
N |
i =1 |
Ei - հսկողական կետերում լուսավորվածության չափման արդյունքն է լյուքսերով,
N - չափման կետերի քանակն է:
8. Համատեղված լուսավորում՝ սենքում անբավարար բնական լուսավորման դեպքում բնական լուսավորմանն ավելացվում է արհեստականը: Համատեղված լուսավորման դեպքում նույնպես որոշվում է բնական լուսավորվածության գործակիցը (ԲԼԳ, %) համաձայն սույն Կարգի (1) բանաձևի:
9. Արհեստական լուսավորում՝
1) Արհեստական լուսավորման չափումն իրականացվում է մաքուր և աշխատող լուսատուների առկայության դեպքում: Արհեստական լուսավորման չափման համար ընտրվում է օրվա մութ ժամանակահատվածը, երբ բնական լուսավորվածության հարաբերությունը արհեստականին հավասար է 0,1-ի:
2) Արհեստական լուսավորման համակցված համակարգի դեպքում, երբ ընդհանուր լուսավորման համակարգի հետ սարքավորված է նաև տեղային լուսավորում, սկզբից չափվում է ընդհանուր լուսավորվածությունը (տեղային լուսավորվածությունն անջատված), այնուհետև աշխատանքային վիճակում միացվում է տեղային լուսավորումը և չափվում է լուսավորվածությունը` ընդամենը (ընդհանուր և տեղային լուսավորվածությունները միացված):
10. Արհեստական լուսավորվածությունը որոշվում է լյուքսերով (Լք)` անմիջական չափման արդյունքներով:
3. ՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
11. Բոլոր նշանակության սենքերում` ելնելով տեսողական աշխատանքի բնույթից և նշմարվող օբյեկտի նվազագույն կամ համարժեք չափից, լուսավորման նորմավորվող ցուցանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» N 2.2-002-05 սանիտարական կանոնների և նորմերի 3.3 կետի պահանջին համապատասխան, իսկ չափման արդյունքները համադրվում են`
1) Արտադրական սենքերում լուսավորման նորմավորվող ցուցանիշների հետ` համաձայն աղյուսակ 15-ի.
2) համաարդյունաբերական սենքերում և կառուցվածքներում` լուսավորման նորմավորվող ցուցանիշների հետ` համաձայն աղյուսակ 16-ի:
12. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն` լիազոր մարմնի կողմից հաստատված ձևով: