ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 1896-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼԻՏՏԵ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ Կ-XX-000406 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՇԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Լիտտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 28.06.2013թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Լիտտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման թիվ Կ-XX-000406 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մաշկաբանական և գինեկոլոգիական տեսակները:
2. «Լիտտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության իրականացման թիվ Կ-XX-000406 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխությունների մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
|
Դ. Դումանյան |