«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32613390
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2013 թ. |
N 862-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետով և ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի քարտուղարության պետին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Երիցյան |
Հավելված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի N 862-Ն հրամանի |
ՁԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը` ______________________________________
____________________________________________________________________________________:
2. Արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցման օրը և համարը`_________________ ____________________________________________________________________________________:
3. Տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում՝ տեխնիկական անվտանգության զննումների`
1) անցկացման օրը _______________________________________________________________.
2) իրականացնող անձանց տվյալները ________________________________________________
____________________________________________________________________________________.
3) արդյունքները ___________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________:
4. Օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահարներ/տեխնածին վթարներ` (ընդգծել կատարված դեպքը)
1) քանակը _______________________________________________________________________.
2) օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________________________.
3) վայրը _________________________________________________________________________.
4) հանգամանքները ________________________________________________________________
________________________________________________________________________________:
5) արտադրական պատահարների/տեխնածին վթարների պատճառների վերացման նպատակով (ընդգծել կատարված դեպքը) իրականացված միջոցառումները` ________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________: | ||
Տեխնիկական անվտանգության ծառայության ղեկավար՝ |
_______________________ ստորագրություն |
________________________ անուն, ազգանուն |
Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ՝ |
_______________________ ստորագրություն |
________________________ անուն, ազգանուն |
(կնիքի տեղը) | ||
Տեղեկատվության տրամադրման ամսաթիվը _____ _____________ 20 թ. |