ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
13 սեպտեմբերի 2013 թ. |
N 846-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ԻՆ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը և 26-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 785-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի եզրակացությունը և «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ի 2013 թվականի օգոստոսի 30-ի հայտը.
Հրամայում եմ`
1. «ԱԲՐԱՀԱՄՈՎԻՉ» ՍՊԸ-ին տալ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիա` գործունեության իրականացման վայրը` ք.Երևան, Էրեբունի, Չերնիշևսկու փողոց, 33 (վկայական N 29082013-01-0067):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
|
Վ. Ավանեսյան |