ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
19 հունվարի 2016 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված) 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ««Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան 2016 թվականի ապրիլի 1-ը, կիրառել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքը և ձևչափը («Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկություններ տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 27 հանձնարարականի հավելվածը)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
