ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2012 թ. |
N 2420-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000309 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ուղղել «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հոկտեմբերի 7-ին տրված թիվ Կ-XX-000309 լիցենզիայում տեղ գտած վրիպակը ու «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հոկտեմբերի 7-ին տրված թիվ Կ-XX-000309 լիցենզիայում տեղ գտած գրառումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 07.10.2003 թվականի հրամանի դրույթներին, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 861-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հոկտեմբերի 7-ին տրված թիվ Կ-XX-000309 լիցենզիայի ձևաթղթի ստորին աջ անկյունում նշել իրավաբանական անձի ճիշտ անվանումը` «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։
2. «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի հոկտեմբերի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի ձևաթղթում /Կ-XX-000309/ «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում և կիրառում»։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
