ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 861-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, 43-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Հայկական Բժշկական Ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի տնօրենի կողմից 2013 թվականի ապրիլի 3-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Վերաձևակերպել «Հայկական Բժշկական Ինստիտուտ» արտադրական կոոպերատիվին 2003 թվականի ապրիլի 8-ին (Կ-XX-000073) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով՝ քաղաք Երևան, Տիտոգրադյան 14 հասցե:
2. Սահմանել, որ «Հայկական Բժշկական Ինստիտուտ» արտադրական կոոպերատիվին 2003 թվականի ապրիլի 8-ին (Կ-XX-000073) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործունեության իրականացման վայրն է՝ քաղաք Երևան, Էրեբունի համայնք, Տիտոգրադյան 14 շենք, բժշկական կենտրոն հասցե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման և գործունեության վայրի վերաբերյալ գրառման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|