ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մայիսի 2012 թ. |
N 952-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊեՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 26.04.2012 թվականի N 10588 դիմումը,
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրված բժշկական միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման N Կ-XX-000049 լիցենզիան վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության անունով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.
1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան
