«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
14 փետրվարի 2013 թ. ք. Երևան |
N 104-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
|
Տ. Դավթյան |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. փետրվարի 14-ի N 104-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքների կատարման և կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Չափման միջոցների չափագիտական վկայագրում` եզակի օրինակով արտադրվող (կամ ներմուծվող) չափման միջոցի` ըստ սահմանված պահանջների կիրառման համար պիտանի ճանաչելու գործողությունների ամբողջություն:
2) Ստուգաչափող` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող, Չափագիտության ազգային մարմնի կողմից վկայագրված մասնագետ:
3) Չափագիտության ազգային մարմին (այսուհետ՝ ՉԱՄ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որը, չափագիտության բնագավառում, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, իրականացնում է պետական քաղաքականություն:
3. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները արտադրությունից և նորոգումից հետո, իրացումից առաջ և կիրառման ժամանակ ենթակա են ստուգաչափման:
II. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
4. Չափման միջոցների ստուգաչափումը լինում է` ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր:
1) Ընտրանքային ստուգաչափման ենթարկվում են զանգվածաբար թողարկվող կամ ներմուծված չափման միջոցները (եթե ստուգաչափման նորմատիվ փաստաթղթով նախատեսված է նման բան): Չափման միջոցների ընտրանքային ստուգաչափման ենթակա լինելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը` չափման միջոցների տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների հիման վրա:
2) Առաջնային ստուգաչափման ենթակա են` տեսակը հաստատված, արտադրությունում թողարկված, նորոգման ենթարկված և ներմուծված չափման միջոցները, բացառությամբ այն չափման միջոցների, որոնց ստուգաչափումը կատարվել է արտադրողի մոտ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը:
Առաջնային ստուգաչափումը կարող է իրականացվել չափման միջոց արտադրող և նորոգող իրավաբանական անձի հսկիչ ստուգաչափական կետերում (ՀՍԿ):
Արտադրությունում թողարկված կամ նորոգումից հետո չափման միջոցները ներկայացվում են առաջնային ստուգաչափման արտադրողի կամ նորոգողի կողմից տեխնիկական հսկողություն անցնելուց հետո:
3) Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցների շահագործման (պահման) ընթացքում, եթե`
ա. վնասված է ստուգաչափման դրոշմը կամ բացակայում է (կորել է) ստուգաչափման մասին վկայականը
բ. չափման միջոցները երկարաժամկետ պահումից հետո մտցվում են շահագործման մեջ
գ. չափման միջոցների արտաքին տեսքը կամ աշխատանքը կասկած է հարուցում
դ. չափման միջոցները չեն իրացվել սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո և պետք է առաքվեն սպառողին
ե. չափման միջոցները օգտագործվում են որպես համալրող` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցի կեսն անցնելուց հետո:
4) Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափումն իրականացվում է միջստուգաչափական ժամանակամիջոցի ավարտից հետո, որը սահմանվում է հաշվի առնելով չափման միջոցների կիրառման պիտանիության ապահովումը ստուգաչափումների միջև ընկած ժամանակահատվածում այն չափման միջոցների համար, որոնք օգտագործվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում:
Միջստուգաչափական ժամանակամիջոցը սահմանվում է չափման միջոցների տեսակի հաստատման ժամանակ:
5) Կամավոր ստուգաչափման ենթակա են պարտադիր պարբերական ստուգաչափման չենթարկվող բոլոր չափման միջոցները:
III. ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ
5. Փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:
6. Փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով` չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով: Գրավոր ներկայացված առաջարկում կամ պահանջում պետք է նշված լինի փորձաքննական ստուգաչափման առարկան և նպատակը:
7. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում են Չափագիտության ազգային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասություն ձեռք բերած ստուգաչափում իրականացնող լիազորված կազմակերպությունները:
8. Փորձաքննական ստուգաչափման արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն, որը հաստատում է Չափագիտության ազգային մարմնի ղեկավարը:
9. Եթե փորձաքննական ստուգաչափումն իրականացվում է դատական մարմինների պահանջով` եզրակացությունը ձևակերպվում է տվյալ մարմինների պահանջներին համապատասխան:
IV. ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ արտադրող, նորոգող, կիրառող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ժամանակին այդ չափման միջոցը/ները ներկայացնել պարտադիր պարբերաբար ստուգաչափման:
11. Չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանում է ՉԱՄ-ը` չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:
12. Չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա:
13. Ստուգաչափման ենթակա չափման միջոցների անվանացանկը կազմում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը և համաձայնեցման է ներկայացնում ՉԱՄ-ին:
14. Նոր արտադրված չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի, որոնք հաստատվում են չափման միջոցի տեսակի հաստատման փորձարկումների դրական արդյունքների հիման վրա:
15. Եզակի օրինակով արտադրվող կամ ներմուծվող չափման միջոցները ենթակա են չափագիտական վկայագրման դրանց չափագիտական բնութագրերի հետազոտության հիման վրա: Չափագիտական վկայագրման հետազոտության դրական արդյունքների դեպքում տրվում է վկայագիր (համաձայն Հավելված 1-ի Ձև 2), որի գործողության ժամկետը լրանալուց հետո, սույն կարգով սահմանված կարգով, չափման միջոցը ենթակա է ստուգաչափման:
16. Չափման միջոցների ստուգաչափման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական (համաձայն Հավելված 1-ի Ձև 1):
17. Չափման միջոցների ստուգաչափման արդյունքների հիման վրա ոչ պիտանի ճանաչված չափման միջոցները խոտանվում են, ստուգաչափողի կողմից ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է, որոշում է ընդունվում չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու և ստուգաչափման վկայականը ուժը կորցրած ճանաչելու մասին, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում հայտատուին տրվում է ծանուցագիր (համաձայն Հավելված 1-ի Ձև 3):
18. Ստուգաչափումն իրականացվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից կազմած և ՉԱՄ-ի հետ համաձայնեցված չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկների հիման վրա: Չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկները կազմվում են ըստ չափումների տեսակի` երեք օրինակից (համաձայն Հավելված 1-ի Ձև 4):
19. Ստուգաչափման գրաֆիկների համաձայնեցման ժամանակ ստուգվում է ներկայացված չափման միջոցների անվանացանկը, ճշտվում է ստուգաչափում անցկացնելու վայրը, ժամկետները, ստուգաչափման ծավալը և վճարման գումարը: Համաձայնեցված ստուգաչափման գրաֆիկի առաջին օրինակը տրվում է հայտատուին:
20. Ստուգաչափման համար չափման միջոցների տեղափոխումը պետք է ապահովեն չափման միջոցներ տնօրինողները:
21. Չափման միջոցները ստուգաչափման պետք է ներկայացվեն փաթեթավորումից հանված վիճակում: Կից անհրաժեշտ է ներկայացնել չափման միջոցների տեխնիկական նկարագիրը, շահագործման հրահանգը, ստուգաչափման մեթոդիկան և վերջին ստուգաչափման վկայականը:
22. Երբ ստուգաչափումն իրականացվում է չափման միջոցի արտադրման, նորոգման և շահագործման վայրում, իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը`
1) ապահովում է չափանմուշների, օժանդակ սարքավորումների փոխադրումը ստուգաչափման վայր և հետ,
2) հատկացնում է ստուգաչափման համար աշխատատեղ և օժանդակ անձնակազմ,
3) ապահովում է չափանմուշների, չափման միջոցների պահպանումը,
4) ապահովում/հոգում է ստուգաչափողի գործուղման ծախսերը,
5) եթե սպասարկումն իրականացվում է շարժական ստուգաչափական լաբորատորիայի միջոցով` հատկացնում է կայանատեղ և ապահովում է դրա միացումը էլեկտրագազաջրամատակարարման ու կոյուղու ցանցերին և ապահովում պահպանումը:
23. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում, նորոգում և կիրառում են չափման միջոցներ, և որոնց ստուգաչափումը տեղերում անցկացնելու համար պահանջվում են ստացիոնար (մնայուն) ստուգաչափական կայանքներ և ստացիոնար չափման միջոցներ, ապահովում են նշված սարքերի առկայությունը և դրանք տրամադրում ստուգաչափողին` օգտագործման:
V. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՈՒՄԸ
24. Այլ պետությունների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված ստուգաչափման արդյունքների փոխճանաչման մասին որոշում կայացնում է Չափագիտության ազգային մարմինը` միջպետական և (կամ) միջազգային համաձայնագրերի համաձայն:
Հավելված 1
Ձև 1
Չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականի ձևը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ________________________________________________________________ Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը
Վ կ ա յ ա կ ա ն N
Ստուգաչափման մասին
Ստուգաչափման թվականը 20__ թ._________«___» Ուժի մեջ է մինչև 20__ թ. _________«___»
__________________________________________________________________________ չափման միջոցի անվանումը և տեսակը Գործարանային հմ. ____________________________________________________________ Տեսակը _____________________________________________________________________ Չափման տիրույթը ____________________________________________________________ Ճշտության դասը, կարգը (սխալանքը) ______________________________________________ Արտադրողը _________________________________________________________________ Պատկանում է ________________________________________________________________ իրավաբանական (ֆիզիկական անձի) անվանումը (անունը)
Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը ճանաչվել է պիտանի և թույլատրվում է կիրառման։ Ստուգաչափումը կատարվել է համաձայն ________________________________
_____________________________________________________________________________
|
Դրոշմի արտատիպը Լաբորատորիայի վարիչ |
________________________ |
________________________ |
ստորագրություն |
ա. ա. |
Ստուգաչափման արդյունքները
(լրացվում է ստուգաչափման նորմատիվ փաստաթղթում՝
համապատասխան պահանջի առկայության դեպքում)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Հավելված 1
Ձև 2
Չափագիտական վկայագրման վկայագրի ձևը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________________________________ Վկայագրում իրականացնող կազմակերպության անվանումը
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր N
ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ
Ստուգաչափման թվականը 20__ թ._________«___» Ուժի մեջ է մինչև 20__ թ. _________«___» ___________________________________________________________________________ Չափման միջոցի, փորձարկման սարքավորման անվանումը ____________________________________________________________________________ ____________________________________________________________________________ Թողարկման թվականը Պատկանում է ________________________________________________________________ Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, անունը
Նախատեսված է _______________________________________________________________ Չափման միջոցի, փորձարկման սարքավորման ______________________________________________________________________________ համառոտ նկարագիրը
Չափագիտական հետազոտությունների արդյունքները.*
*Որոշվող չափագիտական բնութագրերի մեծ թվի դեպքում թույլատրվում է հետազոտման արդյունքները նշել միայն արձանագրության մեջ, որը կցվում է վկայագրին։
Չափագիտական վկայագրման արդյունքների հիման վրա՝ արձանագրություն N ___________ 20 թ. __________«___» ________________________________________________________ չափման միջոցի, փորձարկման սարքավորման անվանումը _____________________________________________________________________________
Համապատասխանում է _________________________________________________________
նորմատիվ (տեխնիկական) փաստաթղթի անվանումը
|
Հավելված 1
Ձև 3
Չափման միջոցների ստուգաչափման մասին ծանուցագրի ձևը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր № _______
Չափման միջոցը հետագա օգտագործման համար Տեսակը_______________________________________________________________ Գործարանային № ______________________________________________________ Արտադրողը ___________________________________________________________ Պատկանում է __________________________________________________________ Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը), գտնվելու (բնակության) վայրը
Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի
20 թ. _____________ « ___ »
|
Հավելված 1
Ձև 4
Չափման միջոցների ստուգաչափման գրաֆիկի օրինակելի ձևը
«Հաստատում եմ»
____________________________________ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատեր) ________________________________ անվանումը (անունը), գտնվելու (բնակության) վայրը
20 թ. ____________ «____» |
«Համաձայնեցված է»
___________________________ ստուգաչափում կատարող չափագիտական _______________________ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը
20 թ. __________ «____ » |
Չափման միջոցի ստուգաչափման գրաֆիկը
Հ/հ |
Չափման |
Չափման միջոցի չափագիտական բնութագրերը |
Ստուգա-չափման պարբերա-կանությունը |
Վերջին ստուգա-չափման թվականը |
Ստուգա-չափման վայրը |
Ստուգա-չափում |
Օգտագործ-ման ոլորտը կամ տեղադրման վայրը | |
ճշտության դասը, սխալանքը |
չափման սահմանները (տիրույթը) | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Չափումների տեսակը
____________________________________________________________
Ղեկավար
_______________________________ |
_____________ |
_______ |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատեր) |
ստորագրություն |
ա.ա. |