ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 մայիսի 2012 թ. |
N 1193-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈՒԳԱՐՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 15.05.2012թ. N 12981 դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2011 թվականի մարտի 17-ին «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–001530 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել փակ բաժնետիրական ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Հ. Քուշկյան