ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2011 թ. |
N 1330-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 11 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի Շաքրո Մհոյանի անվան միջնակարգ դպրոց» |
տարրական հանրակրթական, 45 տեղ հիմնական հանրակրթական, 70 տեղ միջնակարգ հանրակրթական, 40 տեղ | |
2) «ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի միջնակարգ դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 120 տեղ հիմնական հանրակրթական, 150 տեղ միջնակարգ հանրակրթական, 90 տեղ | |
3) «ՀՀ Լոռու մարզի Մարցի միջնակարգ դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 46 տեղ հիմնական հանրակրթական, 77 տեղ միջնակարգ հանրակրթական, 46 տեղ | |
4) «ՀՀ Արարատի մարզի Ջրահովիտի Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց» | |
տարրական հանրակրթական, 190 տեղ հիմնական հանրակրթական, 290 տեղ միջնակարգ հանրակրթական, 120 տեղ | |
5) «ՀՀ Սյունիքի մարզի Թասիկի հիմնական դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 20 տեղ հիմնական հանրակրթական, 40 տեղ | |
6) «ՀՀ Արարատի մարզի Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոց» | |
միջնակարգ հանրակրթական, 70 տեղ | |
7) «ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոց» | |
տարրական հանրակրթական, 240 տեղ հիմնական հանրակրթական, 310 տեղ միջնակարգ հանրակրթական, 180 տեղ | |
8) «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոց» | |
տարրական հանրակրթական, 250 տեղ հիմնական հանրակրթական, 450 տեղ միջնակարգ հանրակրթական, 350 տեղ | |
9) «Եղեգի միջնակարգ դպրոց» |
|
տարրական հանրակրթական, 25 տեղ հիմնական հանրակրթական, 50 տեղ միջնակարգ հանրակրթական, 25 տեղ | |
10) «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի միջնակարգ դպրոց» | |
տարրական հանրակրթական, 120 տեղ հիմնական հանրակրթական, 145 տեղ միջնակարգ հանրակրթական, 80 տեղ | |
11) «ՀՀ Արարատի մարզի Լանջազատի միջնակարգ դպրոց» | |
տարրական հանրակրթական, 205 տեղ հիմնական հանրակրթական, 250 տեղ միջնակարգ հանրակրթական, 95 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան |