ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2012 թ. |
N 114-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-158-Ն օրենքի 3-րդ հոդվածների պահանջներով.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2005 թվականի նոյեմբերի 11-ին «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում N ՓԿ-001 լիցենզիան վերաձևակերպել և տրամադրել Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության N ՓԿ-001 լիցենզիա և փոստային կապի ծառայությունների գործունեության N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության N 02 ներդիրներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|