Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-19.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.29
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 դեկտեմբերի 2011 թ.

N 1321-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 14-րդ կետի «դ» ենթակետի դրույթները՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել՝

հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները և որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը՝ համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի հանրակրթության իրավաբանական վարչություններին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1321-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) առնվազն բակալավրի աստիճան,

2) վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ,

3) ուսուցչի վարպետության «լավ» մակարդակ,

4) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «6» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով,

5) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն մեկ գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ,

6) վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 80 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործում:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված բնութագրիչն ուժի մեջ է մտնում 2014 թվականից:

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով,

2) անձնագրի պատճենը,

3) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը,

4) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը,

5) աշխատանքային գրքույկի պատճենը,

6) նախարարության կողմից հաստատված ձևին համապատասխան դպրոցի տնօրինության կամ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կողմից տրված տեղեկանք ուսուցչի վարպետության մակարդակի մասին,

7) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին,

8) հեղինակային աշխատությունները,

9) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 80 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործման մասին:

4. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

5. ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի 6-րդ կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովը կարող է դիմել նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությանը՝ ստուգելու համար սույն հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի հավաստիությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

6. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) առնվազն մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) աստիճան,

2) վերջին 10 տարվա ընթացքում 7 տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ,

3) ուսուցչի վարպետության «գերազանց» մակարդակ,

4) համակարգչային գիտելիքների «լավ» մակարդակ,

5) վերջին երկու տարվա ընթացքում`

ա. նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն երկու գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ,

6) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «7» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով,

7) վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործում:

7. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով,

2) որակավորման առաջին տարակարգ ունենալը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) անձնագրի պատճենը,

4) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը,

5) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) աշխատանքային գրքույկի պատճենը,

7) նախարարության կողմից հաստատված ձևին համապատասխան դպրոցի տնօրինության կամ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կողմից տրված տեղեկանք ուսուցչի վարպետության մակարդակի մասին,

8) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից տրված համակարգչային գիտելիքների մասին տեղեկանք,

9) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին,

10) հեղինակային աշխատությունները,

11) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք՝ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործման մասին:

8. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

9. ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի 6-րդ կետով ստեղծված հանրապետական հանձնաժողովը կարող է դիմել նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությանը՝ ստուգելու համար սույն հավելվածի 7-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքի հավաստիությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

10. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) վերջին 12 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ,

2) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն երկու մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարում,

3) համակարգչային գիտելիքների «գերազանց» մակարդակ,

4) վերջին երեք տարվա ընթացքում`

ա. նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն երեք գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ,

5) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «7» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով,

6) վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 90 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործում:

11. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով,

2) անձնագրի պատճենը,

3) որակավորման երկրորդ տարակարգ ունենալը հավաստող փաստաթուղթ,

4) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը,

5) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) աշխատանքային գրքույկի պատճենը,

7) տեղեկանք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն երկու մասնագիտական թեմայի կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարման մասին,

8) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք համակարգչային գիտելիքների մասին,

9) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն 90 ժամ առարկայական-մասնագիտական գիտելիքների կատարելագործման մասին,

10) հեղինակային աշխատությունների պատճենը,

11) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին:

12. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

13. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգի բնութագրիչներն են՝

1) առնվազն գիտությունների թեկնածու,

2) վերջին 16 տարվա ընթացքում 14 տարվա ուսուցչական աշխատանքի ստաժ,

3) «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում «Մասնագետի անկյունի» աշխատանքներին մասնակցություն,

4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում վերապատրաստման առնվազն երկու հեռավար ուսուցման դասընթացի վարում,

5) նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարում,

6) համակարգչային գիտելիքների «գերազանց» մակարդակ,

7) վերջին չորս տարվա ընթացքում`

ա. նախարարության աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ամսագրերում առնվազն երեք գիտական կամ մանկավարժական հոդված, կամ

բ. դասագրքի, կամ

գ. մեթոդական ձեռնարկի, կամ

դ. ուսումնաօժանդակ նյութի, կամ

ե. գիտամանկավարժական աշխատության հեղինակ,

8) դասավանդվող դասարաններում վերջին տարվա ընթացքում «7» թվանշանից բարձր գնահատական ունեցող աշակերտների թվի աճ 10 տոկոսով:

14. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում նախարարի անունով,

2) որակավորման երրորդ տարակարգ ունենալը հավաստող փաստաթուղթ,

3) անձնագրի պատճենը,

4) իր պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը,

5) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) աշխատանքային գրքույկի պատճենը,

7) տեղեկանք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում վերապատրաստման առնվազն երկու հեռավար ուսուցման դասընթացի վարման և «Մասնագետի անկյունի» աշխատանքներին մասնակցության մասին,

8) նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունից տեղեկանք՝ վերջին տարվա ընթացքում համակարգչային գիտելիքների մասին,

9) նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատրաստման դասընթացի վարման մասին,

10) հեղինակային աշխատությունները,

11) արտաքին գնահատման արդյունքում տրված տեղեկանք տվյալ ուսուցչի դասավանդած դասարանների աշակերտների առաջադիմության մասին:

15. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են: