Գլխավոր տեղեկություն
Համար
N 1259-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մայիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1259-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԻՊԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Լիպա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 18.05.2012 թվականի թիվ 13476 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. «Լիպա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004թ. նոյեմբերի 23-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000584 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Երևանյան փող., շ. 4, բն. 19/20 հասցեն տեղափոխել Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Երևանյան փողոց, 4 շ., 3 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 Հ. Քուշկյան