«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հունվարի 2012 թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 563-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 563-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հանրակրթական միջնակարգ դպրոցի ուսումնական պլանի պարզաբանում» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատության դասարանի միջին խտությունը` կրթական 3 աստիճանների համար սահմանվում է 25-30 սովորող՝ սանիտարական նորմերի պահպանմամբ, ընդ որում` սովորողների թիվը չի կարող գերազանցել 35-ը:
Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել հանրակրթական ուսումնական հաստատության լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին՝ հաստատության խորհրդի որոշմամբ:»:
2) «Հանրակրթական ավագ դպրոցի 2011-2012 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ» բաժնի ընդհանրական պարզաբանումների 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանրակրթական ավագ դպրոցի դասարանների միջին խտությունը ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման առարկաների դասերին սահմանվում է 25-30 սովորող:
Հոսքային ուսուցման առարկաների դասերին` ֆինանսական միջոցների բավարարման հնարավորության դեպքում 12-15 սովորող` սանիտարական նորմերի պահպանմամբ:»:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան