«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 ապրիլի 2012 թ. |
N 267-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 333-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ և 17-րդ կետերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների նախագիծ մշակող աշխատանքային խմբի ձևավորման կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում ոլորտային հանձնաժողովների ձևավորման կարգը` համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել պետական կրթական չափորոշչի նախագծի վերաբերյալ և պետական կրթական չափորոշչի նախագծի տեխնիկական փորձաքննության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների ձևաչափերը` համաձայն ձևաչափ 1-ի և 2-ի:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը, իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
ՀՀ կրթության գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված 1 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 11-ի N 267-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության (այսուհետ` մասնագիտական կրթություն) պետական կրթական չափորոշիչների (այսուհետ` չափորոշիչ) նախագիծ մշակող աշխատանքային խմբի ձևավորման կարգը:
2. Չափորոշչի նախագիծ մշակող աշխատանքային խումբը ձևավորվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և սոցիալական գործընկերների ներգրավմամբ` իրենց մասնագետ ներկայացուցիչներին առաջադրելով այդ խմբի կազմում: Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
3. Աշխատանքային խմբի ձևավորման ընթացքում պահպանվում է բոլոր գործընկերների մասնակցության ազատությունը և իրավահավասարությունը:
4. Սույն կարգը չի տարածվում սոցիալական գործընկերների կողմից կամ այլ շահագրգիռ կառույցներում պետական կրթական չափորոշիչների նախագծեր մշակող կամ վերանայող աշխատանքային խմբերի ձևավորման վրա:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ
5. Ըստ մասնագիտությունների և որակավորումների չափորոշչի նախագիծ մշակող աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու համար սոցիալական գործընկերները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) պաշտոնական գրությունների հիման վրա 15-օրյա ժամկետում առաջադրում են փորձագետների թեկնածուներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Առաջադրված թեկնածուների կազմի հիման վրա յուրաքանչյուր չափորոշչի նախագծի մշակման համար Նախարարությունը ձևավորում է 5-7 փորձագետներից կազմված առանձին աշխատանքային խումբ:
7. Փորձագետների թեկնածությունները ստանալուց հետո, ըստ մասնագիտությունների և որակավորումների չափորոշչի նախագիծը մշակող աշխատանքային խմբերի անվանական կազմը և ղեկավարներին մեկամսյա ժամկետում իր հրամանով հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:
8. Խմբի ղեկավարը`
1) համակարգում է խմբի անդամների աշխատանքը,
2) կազմակերպում է առաջադրանքը կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանդիպումներ, քննարկումներ,
3) ընթացիկ տեղեկատվություն է տալիս «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն» հիմնարկին աշխատանքների ընթացքի մասին:
9. Ձևավորված խմբի յուրաքանչյուր անդամի հետ Նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը կնքում է հաստատված տեխնիկական առաջադրանքին համապատասխան աշխատանքները կատարելու վերաբերյալ պայմանագիր:
10. Աշխատանքային խմբի աշխատանքներն ավարտվում են պայմանագրով նախատեսված տեխնիկական առաջադրանքին համապատասխան կատարված աշխատանքները հանձնելուց և հանձնման-ընդունման ակտը սահմանված կարգով կազմելուց հետո:
Հավելված 2 ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլի 11-ի N 267-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության (այսուհետ` մասնագիտական կրթություն) բնագավառում ոլորտային հանձնաժողովների ձևավորման կարգը:
2. Ոլորտային հանձնաժողովը ձևավորվում է նույն ոլորտին պատկանող մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական չափորոշիչների նախագծերի փորձաքննության, դրանց իրագործման և վերանայման հետ կապված հարցեր քննարկելու և եզրակացություն տալու նպատակով: Ոլորտային հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով` մասնագիտական կրթության բնագավառում սոցիալական գործընկերության հարաբերություններին համապատասխան:
3. Յուրաքանչյուր ոլորտային հանձնաժողովում փորձաքննության են ենթարկվում մասնագիտական կրթության նույն ոլորտի մասնագիտություններին և որակավորումներին վերաբերող փաստաթղթերի նախագծերը (այսուհետ` փաստաթուղթ):
4. Ոլորտային հանձնաժողովների թիվը, յուրաքանչյուր ոլորտի մասնագիտությունների և որակավորումների ցանկը քննարկվում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդում (այսուհետ` ՄԿՈՒԶԱԽ), հաստատվում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:
ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Ոլորտային հանձնաժողովների կազմում կարող են առաջադրվել և ներառվել միայն ֆիզիկական անձինք:
6. Ոլորտային հանձնաժողովների անվանական կազմը ձևավորվում է համապատասխան ոլորտում սոցիալական գործընկերների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) ներկայացված թեկնածուների կազմից: Ոլորտային հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
7. Ոլորտային հանձնաժողովում առաջադրվում են ոլորտի մասնագիտությունների և որակավորումների գծով ճանաչված, փորձառու և հեղինակություն վայելող մասնագետներ:
8. Ոլորտային հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է նվազագույնը` 11, առավելագույնը` 19 մարդ:
9. Առաջադրված թեկնածությունների հիման վրա ձևավորված ոլորտային հանձնաժողովների անվանական կազմը և հանձնաժողովի նախագահը (համակարգողը) հաստատվում են նախարարի հրամանով:
10. Ոլորտային հանձնաժողովի նախագահը (համակարգողը)`
1) կազմակերպում է ոլորտային հանձնաժողովի աշխատանքը,
2) կազմակերպում է ստացված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը,
3) ստորագրում է փորձաքննության եզրակացությունը,
4) փորձաքննության ենթարկված փաստաթղթերի նախագծերը համապատասխան եզրակացության և փորձաքննությունն անցկացրած փորձագետների ու կազմակերպությունների կարծիքների հետ միասին ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (այսուհետ` ՄԿՈՒԶԱԿ),
5) ըստ անհրաժեշտության` նախարարություն և ՄԿՈՒԶԱԽ տեղեկատվություն է տրամադրում կատարած աշխատանքների մասին,
6) կատարում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ աշխատանքներ:
Ոլորտային հանձնաժողովի նախագահի (համակարգողի) լիազորությունների ժամկետը սահմանվում է 3 տարի: Նույն անձը կարող է ոլորտային հանձնաժողովի նախագահ (համակարգող) նշանակվել մեկից ավելի անգամներ:
11. Ոլորտային հանձնաժողովների լիազորությունների ժամկետ չի սահմանվում: Ոլորտային հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարվում է հետևյալ դեպքերում.
1) եթե հանձնաժողովի անդամը դիմել է հանձնաժողովի կազմից դուրս գալու համար,
2) եթե հանձնաժողովի անդամին` փոխարինելու նպատակով, հետ է կանչում նրան առաջադրած կառույցը,
3) հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ` եթե հանձնաժողովի որևէ անդամ տարբեր պատճառներով այլևս ի վիճակի չէ մասնակցել հետագա աշխատանքներին:
12. Փորձաքննության ենթարկվող փաստաթղթերի նախագծերը ոլորտային հանձնաժողովին տրամադրում է ՄԿՈՒԶԱԿ-ը, որոնք քննարկվելուց հետո վերադարձվում են` փորձագիտական եզրակացության հետ միասին:
13. Ոլորտային հանձնաժողովում ստացված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությանը` բացի անհատ փորձագետներից, անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև համապատասխան ոլորտում գործող կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ ոչ պակաս, քան 3 փորձագետի կարծիքի հիման վրա կազմված փորձագիտական եզրակացություն:
14. Խորհրդակցելով փորձաքննություն իրականացրած ոլորտային հանձնաժողովի հետ` փորձաքննություն չանցած չափորոշիչների նախագծերը ՄԿՈՒԶԱԿ-ը վերադարձնում է աշխատանքային խմբերի վերանայմանը կամ նոր նախագիծ մշակելու համար առաջարկում է նախարարությանը ձևավորել նոր աշխատանքային խումբ:
15. Մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների դրական փորձաքննություն անցած չափորոշիչների նախագծերը 10-օրյա ժամկետում ներկայացվում են նախարարություն և հաստատվում նախարարի հրամանով:
Ձևաչափ 1
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Պետական կրթական չափորոշչի նախագծի վերաբերյալ
Անհրաժեշտ է գնահատել չափորոշչի նախագծում սույն ձևաչափի կետերի պահանջների
արտացոլված լինելը և համառոտ հիմնավորել տրված գնահատականը
Մասնագիտության (որակավորման) դասիչը և անվանումը |
«____» __________________________ _________________________________ _________________________________
|
1. Տվյալ մասնագիտության (որակավորման) նկարագրում ներկայացված կարողությունները չափորոշչի նախագիծը սահմանում է
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________

2. Չափորոշչի նախագծում ներկայացված կարողությունների մակարդակները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կրթական որակավորումների ազգային շրջանակի տվյալ մակարդակի բնութագրիչների պահանջներին
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
3. Տվյալ մասնագիտության համար առաջարկված մասնագիտացումները (եթե առաջարկված են) հիմնավորվում են աշխատաշուկայի և գործատուների անհրաժեշտությամբ ու կարիքներով
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
4. Մասնագետի մասնագիտական գործունեության բնութագրում ներկայացված զբաղմունքները և մասնագիտական պարտականությունները հիմնավոր են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
5. Հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ձևակերպված ընդհանուր պահանջները հիմնավոր են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
6. Հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի պահանջները հիմնավոր են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
7. Չափորոշչի նախագծով առաջարկված մոդուլների բովանդակությամբ ներկայացված են տվյալ մասնագիտության (որակավորման) համար պահանջվող բոլոր կարողությունները
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
8. Մոդուլների անվանումների ձևակերպման հիմքում դրված են կարողության տարրերը, անվանումները հստակ են և որոշակի
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
9. Յուրաքանչյուր մոդուլի ուսուցման երաշխավորվող ժամանակը բավարար և իրատեսական է
Այո |
□ |
Ոչ |
□ |
Մասամբ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
10. Մոդուլներում ուսումնառության արդյունքների ձևակերպումները պարզ են, ձեռքբերումների առումով` գործնական և չափելի
Այո |
□ |
Ոչ |
□ |
Մասամբ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
11. Ուսումնառության արդյունքների կատարման չափանիշները ներառում են արդյունքի էական և հիմնական կողմերը, երաշխավորում են տվյալ արդյունքի ձեռքբերման հավաստումը
Այո |
□ |
Ոչ |
□ |
Մասամբ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
12. Չափորոշչի նախագծում ներառված մասնագիտական մոդուլները կարող են օգտագործվել նաև վերապատրաստումների, մասնակի որակավորումների կարճաժամկետ դասընթացների համար
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
13. Չափորոշչի նախագծում շրջանավարտից պահանջվող կարողությունների նկարագրությունը բավարար հիմքեր է ստեղծում ատեստավորումների առավել նպատակահարմար ձևերի ընտրության համար
Այո |
□ |
Ոչ |
□ |
Մասամբ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
14. Մոդուլների մուտքային պահանջները տրված են և հիմնավոր են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Մասամբ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
15. Ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին ներկայացվող պահանջները հիմնավոր են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
16. Չափորոշչի նախագծում չկան մասնագիտական տերմինաբանական սխալներ և (կամ) անճշտություններ
Այո |
□ |
Ոչ |
□ |
Մասամբ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
17. Ոլորտային հանձնաժողովի առաջարկությունը ամբողջ չափորոշչի կամ դրա առանձին մասերի փորձարկման անհրաժեշտության վերաբերյալ
Անհրաժեշտ է |
□ |
Անհրաժեշտ չէ |
□ |
Առաջարկի հիմնավորումը ______________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Ոլորտային հանձնաժողովի ամփոփ գնահատականը չափորոշչի նախագծի վերաբերյալ (հավանություն է տալիս և երաշխավորում է այն ներկայացնել հաստատման թե` ոչ)
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Ոլորտային հանձնաժողովի հատուկ կարծիքը (եթե կա) ____________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
_____________________________________________ ոլորտային հանձնաժողովի
նախագահ /համակարգող/ ______________________ / /
Ամսաթիվը _________________________
18. Սույն ձևաչափում բերված բոլոր կետերի գնահատականների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում ցանկալի է կազմել տեքստային հիմնավորումներ:
19. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագծի վերաբերյալ առանց անհրաժեշտ հիմնավորումների ներկայացված առարկությունները և դիտողությունները ընդունելի չեն:
Ձևաչափ 2
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Պետական կրթական չափորոշչի նախագծի տեխնիկական փորձաքննության վերաբերյալ
Անհրաժեշտ է գնահատել չափորոշչի նախագծում սույն ձևաչափի կետերի պահանջների արտացոլված լինելը և հիմնավորել տրված գնահատականը
Մասնագիտության (որակավորման) դասիչը և անվանումը |
«____» __________________________ _________________________________ _________________________________
|
1. Չափորոշչի նախագիծը համապատասխանում է հաստատված ձևաչափին
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
2. Չափորոշչի նախագծում բոլոր բաղադրիչները արտացոլված են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
3. Չափորոշչի նախագծում պահպանված են մասնագիտության (որակավորման) վերաբերյալ սահմանված նորմատիվ պահանջները (մասնագիտության և որակավորման անվանումը, ուսման տևողությունը, ուսուցման հիմքը, ուսուցման ձևերը, որակավորման մակարդակը ըստ ՀՈԱՇ-ի, արձակուրդների տևողությունը), փոփոխությունների և առաջարկությունների հիմնավորումները առկա են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
4. Չափորոշչի նախագծում պահպանված է պահանջվող տառատեսակը, տառաչափերը, նորմատիվ ակտերի ձևավորմանը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ներկայացվող պահանջները
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
5. Օրինակելի ուսումնական պլանում առկա է ուսումնական տարվա տևողության մեջ ներառվող բաղադրիչների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
6. Ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները հաշվարկված են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
7. Մոդուլների բովանդակության ձևաչափը պահպանված է, նրանում տրված ձևակերպումները միտված են գործնական արդյունքների, արտահայտում են կարողություններ, այլ ոչ թե գիտելիքներ
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
8. Բոլոր մոդուլների մուտքային պահանջները նշված են, դրանցում անհարկի կրկնություններ չկան
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
9. Չափորոշչի նախագծում ներկայացված բոլոր հաշվարկները հիմնավորված են
Այո |
□ |
Ոչ |
□ |
Գնահատականի հիմնավորումը
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
10. Փորձագետի այլ դիտողություններ, առաջարկություններ
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Տեխնիկական փորձաքննության ընդհանուր եզրակացությունը ________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Փորձագետ _______________________ / /
«____» _________________ 20___ թ.