ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.09.94 թ թիվ 701/1 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
|
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.09.94թ թիվ ԱՆ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.09.94թ թիվ 06-ԱՈ-3180 |
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության եվ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների համաձայնությամբ, ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 1994 թ. հուլիսի 29-ին հաստատված «Հողի հարկի հաշվարկման եվ վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետի 1-ին պարբերության վերաբերյալ
Ստացված հարցումների կապակցությամբ հայտնվում է, որ «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետի 1-ին պարբերությունը (Հողի հարկի մասին «ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը), վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը վարձատուից գանձելու մասին, վերաբերում է նույն հրահանգի 3-րդ կետում նշված (վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված) հողի հարկ վճարողների` հողի սեփականատերերի, պետական սեփականություն հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների կողմից իրենց հողերը վարձակալության պայմաններով տրամադրման դեպքերին:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պատգամավորների տեղական խորհուրդները հարկատուներ չեն հանդիսանում և մշտական կամ ժամանակավոր, վարձակալության պայմաններով օգտագործման չտրամադրված պետական սեփականության հողերի համար հարկ կամ վարձակալական վճար չի հաշվարկվում և չի գանձվում:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր մարմինների կողմից վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով գանձվում է վարձակալական վճար:
Ելնելով վերոշարադրյալից, «Հայաստանի Հանրապետության 1994թ. պետական բյուջեի մասին» ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ. մարտի 15-ի որոշմամբ, ՀՀ պետական բյուջեի եկամուտների կազմում նախատեսված են մուտքեր ինչպես հողի հարկի, այնպես էլ վարձակալական վճարի գծով, քանի որ դրանք հանդիսանում են բյուջեի ինքնուրույն` իրարից անկախ և զուգահեռաբար գործող եկամտատեսակներ:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ |
ՀՀ ֆինանսների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.09.94 թ թիվ 701/1 |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 23.09.94թ թիվ ԱՆ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ թիվ 06-ԱՈ-3180 |