Գլխավոր տեղեկություն
Համար
N 175
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.05.2000
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

01 մայիսի 2000 թ.  
ք. Երևան

N 175

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 195 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը լիազորություններ վերապահելու մասին» թիվ 195 որոշման պահանջների կատարման նպատակով`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի թիվ 195 որոշման 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը  վերապահված լիազորություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության կողմից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը`

ա) օրենքներում և այլ իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների ներառնել (իրավական ակտերը վերահսկողական վիճակում պահել)` փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում.

բ) օրենքում փոփոխությունը կան լրացումը ներառնելուց հետո, տասնօրյա ժամկետում, այն, ամփոփված էլեկտրոնային կրիչում, ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով.

գ) օրենքները և այլ իրավական ակտերն ստանալուց մեկ օրվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել դրանք «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի հրապարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրապարակման ուղարկումը, դրանք ճիշտ և ժամանակին հրատարակելը, ինչպես նաև սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը դնել արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանի վրա:

4. «Պաշտոնական տեղեկագիր» ՊՓԲԸ ընդհանուր ժողովի` «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 70 հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, իսկ ընկերության խորհրդի` նույն օրենքի 87 հոդվածով նախատեսված լիազորությունները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանին:

5. «Պաշտոնական տեղեկագիր» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության ուսումնասիրման համար ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Գ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (նախագահ)

Ա. Աբովյան -

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Կ. Խտրյան -

ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետ

 

Հ. Գասպարյան - ՀՀ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ

Ս. Կարապետյան -

ՀՀ արդարադատության նախարարության կուսակցությունների, լրատվության միջոցների, հասարակական և այլ կազմակերպությունների գրանցման վարչության գլխավոր խորհրդատու

 

Պ. Սմբատյան - ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնտեսագիտության բաժնի ավագ փորձագետ

 

6. Հանձնաժողովին` ուսումնասիրությունների արդյունքում, 20-օրյա ժամկետում, ներկայացնել առաջարկություններ ՓԲԸ-ի գործունեության կատարելագործման և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» ու «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման աշխատանքների բարելավման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանին` առաջարկություններ ներկայացնել օրենքների և այլ իրավական ակտերի` օտար լեզուներով պաշտոնական թարգմանությունների իրականացման և հրատարակման վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Աբովյանին` ամենայն օժանդակություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը` սույն հրամանի պահանջների կատարումը ժամանակին և անխափան իրականացնելու համար:

10. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 2-ից:

 

Դ. Հարությունյան