«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811181
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2011 թ. |
թիվ 220-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
հաստատել շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը` համաձայն հավելվածի:
Նախարար՝ |
Վ. Գաբրիելյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի ապրիլի 13-ի N 220-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
1. Ապրանքներ
1.1 Վառելիք
1.2 Սննդամթերք
1.3 Գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր
1.4 Դեղորայք և պատվաստանյութեր
1.5 Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ կենսապատվաստուկներ և ախտորոշիչ միջոցներ
1.6 Ավտոպահեստամասեր
1.7 Շինանյութեր
1.8 Համակարգչային և պատճենահանման սարքավորումներ և օժանդակ նյութեր
1.9 Գրասենյակային գույք
1.10 Հանդերձանք
1.11 Տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցներ
1.12 Էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա և կենցաղային սարքավորումներ
1.13 Գրասենյակային կահույք
1.14 Հաշմանդամների լսողական ապարատներ և սայլակներ
1.15 Քիմիական նյութեր
1.16 Բժշկական սարքավորումներ և գործիքներ
1.17 Ծաղիկներ և ծաղկեպսակներ
1.18 Սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցներ
1.20 Գյուղատնտեսական թունանյութեր
1.21 Լրատվամիջոցներ
1.22 Ավտոմեքենաներ
2. Աշխատանքներ
2.1 Ավտոմոբիլային ճանապարհների պահպանում և շահագործում
2.2 Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող արհեստական կառույցների պահպանում և շահագործում
2.3 Տպագրություն
2.4 Հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի տպագրություն
2.4 Ավտոմեքենաների պետական համարանիշերի պատրաստում
2.5 Սպառազինությանն օժանդակող աշխատանքներ
2.6 Մեդալների և կրծքանշանների պատրաստում
2.7 Կանաչապատման աշխատանքներ
3. Ծառայություններ
3.1 Ինտերնետային կապի տրամադրում
3.2 Ավիասպասարկում
3.3 Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում
3.4 Հեռուստատեսային ծառայություն
3.5 Անասնաբուժություն և բույսերի պաշտպանություն
3.6 Համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովումների մշակում և սպասարկում
3.7 Վերապատրաստման ծառայություններ
3.8 Ձկան պաշարների համալրման ծառայություններ
3.9 Սարքերի և սարքավորումների սպասարկում
3.10 Պատճենահանում
3.11 Մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնում
3.12 Արխիվացում
3.13 Սպառազինությանն օժանդակող ծառայություններ
3.14 Թարգմանություն
3.15 Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պատրաստում և վերանորոգում
3.16 Աչքի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի տեղակայում
3.17 Մամուլում հայտարարությունների հրապարակում
3.18 Տվյալների փոխանակման, տեղեկատվական, գերատեսչական համակարգչային գլոբալ ցանցի սպասարկում
3.19 Ավտոլվացում
3.20 Հացաթխում
3.21 Լվացք
3.22 Տրանսպորտային փոխադրումներ
3.23 Ցուցանակների պատրաստում և տեղադրում
3.24 Դրամական միջոցների վճարում
3.25 Ֆուրշետների կազմակերպում
3.26 «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների համակարգողի ծառայություններ
3.27 «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներքին աուդիտի ծառայություններ