ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 օգոստոսի 2010 թ. |
N 1303-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ, ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 016 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, համաձայն «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձանաժողովի» եզրակացության`
Հրամայում եմ՝
1. Կասեցնել «Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000թ. օգոստոսի 24-ի N 288-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության N 016 լիցենզիայի գործողությունը` «Ֆինանսներ» (բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով), «Իրավագիտություն» (բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով), «Օտար լեզու և գրականություն» (բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով) մասնագիտությունների մասով` ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով, 6-րդ ենթակետով նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական պրոֆեսորադասախոսական կազմ, ուսումնաարտադրական պրակտիկա) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությանը:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
