ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 օգոստոսի 2010 թ. |
N 1296-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 5 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր` 1-ին աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ
1) «ՀՀ Արարատի մարզի Ոսկետափի |
|
200 տեղ | |
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
200 տեղ | |
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
200 տեղ | |
2) «ՀՀ Կոտայքի մարզի Գառնի բանավանի հիմնական դպրոց»` |
|
80 տեղ | |
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
100 տեղ | |
3) «ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի միջնակարգ դպրոց»` |
|
156 տեղ | |
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
220 տեղ | |
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
134 տեղ | |
4) «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան»` |
|
150 տեղ | |
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
250 տեղ | |
5) «ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավանի միջնակարգ դպրոց» |
տարրական ընդհանուր` 1-ին աստիճան |
64 տեղ | |
հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
144 տեղ | |
միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
192 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար
Ա. Աշոտյան