«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211239
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2011 թ. |
N 68-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 179-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 60-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ».
2) հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ՝ թեստավորման և հարցազրույցի, կամ՝ հարցազրույցի միջոցով».
3) հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը լրացնել նոր VI.1 գլխով հետևյալ բովանդակությամբ.
«VI.1. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ
49.1. Հարցազրույցի միջոցով (առանց թեստավորման փուլի անցկացման) Տնօրենի ատեստավորումն իրականացվում է սույն ընթացակարգի VI գլխով նախատեսված դրույթներին համապատասխան։
49.2. Հարցազրույցի միջոցով ատեստավորումն իրականացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 10 հարցից՝ Տնօրենի տեսական (իրավական) և գործնական (նրա լիազորությունների շրջանակում) կարողությունները ստուգելու նպատակով։
49.3. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի տասը հարցերից առնվազն յոթին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին։
49.4. Հարցատոմսը ստանալուց հետո պատրաստվելու համար Տնօրենին տրվում է 20 րոպե ժամանակ:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հ. Թովմասյան |