Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2011-16.10.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.299
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
04.07.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.10.2018

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

11 հուլիսի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32903220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

4 հուլիսի 2003 թ.
ք. Երևան

N 03/42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ

ա) կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը,

 բ) անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու (բնակության) վայրը սպասարկող մաքսատունը կամ մաքսատան ենթակայության տակ գտնվող մաքսային կետերը, բացառությամբ Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության գոտում ընդգրկված անհատ ձեռնարկատերերի, որոնց համար մաքսային ձևակերպումների իրականացման վայր է հանդիսանում Արարատյան տարածաշրջանային մաքսատունը: Մաքսային կետերը անհատ ձեռնարկատերերի մաքսային թղթապանակների հաշվառումը և վարումն իրականացնում են տարածաշրջանային մաքսատների հետ նախապես համաձայնեցնելուց հետո:

Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքները տեղափոխվում են ուղևորատար տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև սահմանամերձ առևտրի շուկաներից ձեռք բերված ապրանքների մաքսային ձևակերպումների համար` մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են այն մաքսային կետերը, որով տեղափոխվում են ապրանքները,

գ) ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող, սույն կետի «դ» ենթակետում չնշված, ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են հանդիսանում նրանց բնակության վայրի տարածաշրջանային մաքսատները, կամ այն մաքսային կետերը, որով ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխվում են,

դ) ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցվող բեռ տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայր է հանդիսանում այն մաքսային կետը, որով դրանք տեղափոխվում են:

ե) միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման վայր է հանդիսանում գնացքի տարածքը:

Սույն ենթակետի դրույթները տարածվում են 2006 թվականի հունիսի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(1-ին կետը լրաց. 15.06.06 N 06/68-Ն)

2. Սահմանել, որ անկախ սույն հրամանի 1-ին կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով հատուկ նշված դեպքերում ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են հանդիսանում այդ իրավական ակտերում նշված մաքսային մարմինները:

3. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ժամանակ որպես զննման և հաշվառման վայրեր սահմանել մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմնի գործունեության գոտու մաքսային հսկողության գոտիների և մաքսային հսկողության տարածքները:

Կախված մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների պահեստավորման, տեղափոխման, բեռնման, բեռնաթափման հատուկ պայմանների առանձնահատկություններից մաքսային ձևակերպումների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել զննման և հաշվառման այլ վայրեր:

(3-րդ կետը լրաց. 09.02.04 N 04/11-Ն, փոփ. 04.02.11 N 32-Ն)

4. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ժամանակ մանրակրկիտ զննման վայրեր սահմանել.

- մաքսային հսկողության տարածքները.

- մաքսատների և մաքսակետերի տարածքները:

(4-րդ կետը փոփ. 04.02.11 N 32-Ն)

5. Սույն հրամանում նշված վայրերից դուրս մաքսային ձևակերպումներ կամ դրանց հետ կապված առանձին գործողություններ իրականացնելիս` ղեկավարվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածի 4-րդ մասի և «Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 09.03.2001 թ. N 172 որոշման պահանջներով, պահպանելով ՀՀ կառավարության 24.03.2001 թ. «Մաքսային հսկողության մեթոդիկան հաստատելու մասին» N 236 որոշման պահանջները:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 11.06.1998 թ. «ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 70 ՄՎր հրամանով հաստատված ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների մաքսային ձևակերպման կարգի 2-րդ գլուխը:

 

Մ/Ծ գեներալ-մայոր

Ա. Ավետիսյան