«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32010361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
24 սեպտեմբերի 2010 թ. |
N 154-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 10-ի «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանով հաստատված «Օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգ»-ում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռադիոտեխնիկական ապահովման օբյեկտներում պահպանության միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման պահանջներին համապատասխան:»:
2) Կարգի 64-րդ կետից հանել «Այն օբյեկտների համար, որտեղ ռադիոտեխնիկական ապահովման միջոցները տեղադրված են գործարանային արտադրության բեռնաթափքերում (բեռնարկղերում), նշված համակարգերի առկայությունը պետք է նախատեսված լինի գործարանային փաստաթղթերում:» նախադասությունը:
3) Կարգի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«65. Ռադիոտեխնիկական ապահովման օբյեկտներում, հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները սահմանվում են Կազմակերպության ներքին կանոնակարգերով` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |