ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2010 թ. |
N 1378-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՄԱ-ՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Ալմա-տրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2010թ. սեպտեմբերի 1-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. «Ալմա-տրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով` 2004թ. սեպտեբերի 2-ի N 314 լիցենզիայի գործողությունը կասեցնել 1 տարի ժամկետով` մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը, համաձայն լիցենզավորված անձի դիմումի:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
|
Ա. Աշոտյան |