ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի N 1538-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1725-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «գրասենյակի էլեկտրոնային համակարգի» բառերով» բառերից հետո անհրաժեշտ է կարդալ «, N 2 հավելվածի N 4 ձևում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ» բառերով» բառերը, ինչպես նաև 1-ին կետի 5-րդ ենթակետի «է» պարբերության մեջ «հինգ աշխատանքային օրվա» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և 1-ին կետի 5-րդ ենթակետի «ժզ» պարբերության մեջ «110-րդ կետի 4-րդ և 111-րդ կետի 11-րդ ենթակետերի» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «109-րդ կետի 4-րդ և 11-րդ ենթակետերի» բառերը, խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
28.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: