«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10610372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 հոկտեմբերի 2010 թ. |
N 191-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 62-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 62-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
Հավելվածի`
1. 1-ին կետում «այսուհետ աշխատակազմ» բառերից հետո լրացնել «աշխատակազմում գործող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների» բառերը.
2. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Աշխատակազմի առանձնացված այն ստորաբաժանումները, որոնք ունեն սահմանային հսկիչ կետեր, գործավարությունն իրականացնում են համապատասխան սահմանային հսկիչ կետերում` համակարգի միջոցով, տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին: Փաստաթղթաշրջանառությունը պետական մարմինների միջև իրականացվում է յունիկոդ տառատեսակով».
3. 3-րդ կետում «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի» բառերով.
4. 10-րդ կետից հետո լրացնել 10.1 կետը` հետևյալ բովանդակությամբ. «Էլեկտրոնային թվային ստորագրության վավերականության հետ կապված անճշտությունների դեպքում` բաժնի պետը վերադարձնում է փաստաթուղթը և ուղարկող մարմնին տեղյակ է պահում տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին».
5. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`
1) գրություններ` այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի, կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր.
2) արձանագրային որոշում, խորհրդակցության արձանագրություն, քաղվածք արձանագրությունից.
3) դիմումներ` այդ թվում առաջարկություններ, բողոքներ քաղաքացիներից, ոչ պետական կազմակերպություններից, որոնց տվյալները /անունը, ազգանունը, անվանումը, հասցեն և այլն/ մուտքագրելուց հետո համակարգում ձևավորված 12 նիշից բաղկացած ծածկագիր-համարով դիմումատուն հետևում է իր դիմումի ընթացքին.
4) զեկուցագրեր, տեղեկանքներ».
6. 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
7. 19-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետից» բառերը.
8. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են պատասխանատու ստորաբաժանումում».
9. 38-րդ կետից հետո լրացնել 38.1 կետը` հետևյալ բովանդակությամբ. «Նախարարությունում ստացված պայմանագրերը, ընդունման-հանձնման ակտերը, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունն ու որոշումը, ատեստավորման թերթիկն ու համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշումը, աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, ՀՀ ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և դասային աստիճանից զրկելու մասին համապատասխան իրավական ակտերը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններից ստացված ակտերը, ի գիտություն և տեղեկացում պարունակող դատական մարմիններից ստացված որոշումները, ծանուցումները, հայցադիմումները, ժամանակավոր ներմուծում (արտահանում) վերամշակման համար ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակումից արդյունքի նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացությունները, պարբերական հանդեսները, թերթերի գրությունները, վիճակագրական ժողովածուները, տեղեկագրերը, հաշվետվությունները, աղյուսակները, նախարարության ստորաբաժանումների կողմից տեխնիկական սարքավորումների ձեռքբերման պահանջագրերը և այլն, ենթակա չեն պատկերամուտով մուտքագրման, և դրանք համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրվում են թղթային տարբերակով։
Սույն կարգով նախատեսված պատկերամուտով չմուտքագրվող փաստաթղթերն ուղեկցող գրությունները, համակարգ են մուտքագրվում սույն կարգով նախատեսված ընթացակարգով».
10. 40-րդ կետում «ապահովելու նպատակով» բառերից հետո լրացնել. «համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` նախարարին, համակարգողին, աշխատակազմի ղեկավարին /այսուհետ` հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ/ ներկայացնելու համար: Նախարարին և աշխատակազմի ղեկավարին ուղղված փաստաթղթերը ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին, իսկ համակարգողին ուղղված փաստաթղթերը` համակարգողին, այդ մասին տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին» բառերը.
11. 46-րդ կետում «քննարկման համար» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ» բառերը.
12. 77-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
13. 86-րդ կետում «կատարող ստորաբաժանումը» բառերից հետո լրացնել«համակարգի միջոցով» բառերը.
14. 7-րդ բաժնի վերնագրից հանել «Քաղաքացիների» բառը.
15. 115-րդ կետից հանել «Քաղաքացիների կողմից» բառերը.
16. 118-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դիմումներին` այդ թվում առաջարկություններին, բողոքներին ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններից ստացված գրություններին տրված ընթացքին դիմումատուները կարող են հետևել առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ)»:
Նախարար |
Գ. Ալավերդյան |