«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11810341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 սեպտեմբերի 2010 թ. |
N 579-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 900-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 24-ի «Վճարման հայտի, միջգանձապետական փոխանցագրի և վճարման հանձնարարագրի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 854-Ն և 2003 թվականի ապրիլի 19-ի թիվ 396-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի վերնագրի «ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ» բառից հետո լրացնել «, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԱԳՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՔԱՐՏԻ» բառերը:
2) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր «5, 6 և 7» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ`
«5) «Բյուջետային փոխանցագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 5-ի,
6) «Ծախսերի կատարման հայտի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 6-ի,
7) «Ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ քարտի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 7-ի:»:
3) Հրամանը լրացնել նոր 5-րդ, 6-րդ և 7-րդ հավելվածներով համաձայն հավելված` 1, 2 և 3-ի:
4) Հրամանով հաստատված հավելված N 1-ում և հավելված N 4-ում կատարել հետևյալ փոփոխությունները`
«ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ (ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ)» և «ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Առաջին կարգի ստորագրություն» և «Երկրորդ կարգի ստորագրություն» բառերով:
2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը հաստատված Ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ քարտերը սույն հրամանի հիման վրա ենթակա չեն փոփոխման: Դրանք ենթակա են փոփոխման սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` անհրաժեշտության դեպքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Տ. Դավթյան |
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 2-ի N 579-Ն հրամանի |
Հավելված N 5 |
Բյուջետային փոխանցագիր N ___ « »_____20_թ.
| |||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||
(ստացողին սպասարկող գանձապետարանի անվանումը)
___________________________________________ (գումարը տառերով)
___________________________________________ (վճարման նպատակը)
Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`
Առաջին կարգի ստորագրություն _________________
Երկրորդ կարգի ստորագրություն _________________ Կնիքի տեղը
|
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 2-ի N 579-Ն հրամանի |
Հավելված N 6 |
ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
Հ Ա Յ Տ N
__________________________ |
__________________________ |
______________________ |
« »______________20 թ. |
ՀՈԴՎԱԾ |
ԳՈՒՄԱՐԸ |
ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ | |
ՓՈԽԱՆՑՈՒՄ |
ԿԱՆԽԻԿ |
ՄԵՐԺՎՈՒՄ Է | |
ԸՆԴ. |
ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ _________________________________
ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ____________________________________
ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՑՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ_____________________________
_________________________________________________________
(անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
Առաջին կարգի ստորագրություն`
Երկրորդ կարգի ստորագրություն` |
Կ.Տ. |
ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ԿԱՆԽԻԿԻ ՉԵԿ N ____ |
Հավելված N 3 ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 2-ի N 579-Ն հրամանի |
Հավելված N 7 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի N 900-Ն հրամանի |
Ք Ա Ր Տ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԿՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշիվը տնօրինողը ____________________________ (Հաշիվը տնօրինողի անվանումը)
Հաշվի համարը ___________________________________
Փոստային հասցեն _____________________________________
Հեռախոս _____________________________________________
Վերադաս մարմնի անվանումը _________________________________
Սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը և գտնվելու վայրը ________ ________________________________________________________ |
Պաշտոնները |
Անուն, Ազգանուն, Հայրանուն |
Ստորագրության նմուշ |
Կնիքի դաջվածքի նմուշը | ||||||||||
Առաջին կարգի ստորագրության իրավունքով |
|||||||||||||
Երկրորդ կարգի ստորագրության իրավունքով |
|||||||||||||
Ներկայացնող մարմնի` Ղեկավար _____________ ստորագրություն ստորագրություն
ԲԳԿ-ի Կառավարումն իրականացնող մարմնի ղեկավար` _______________
Ղեկավար, կամ տեղակալ ______________ |
Յուրաքանչյուր նոր «Ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ» քարտ ներկայացնելու դեպքում` նախորդ քարտն ուժը կորցրած է ճանաչվում: