ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2009 թ. |
N 550-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՕՔԵՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԾ N 00105 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԹՎՈՎ 16 (ՏԱՍՆՎԵՑ) ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 23/8 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ՕՔԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության ՏԾ N 00105 լիցենզիան և N 00004, N 00006, N 00008, N 00009, N 00010, N 00011, N 00014, N 00015, N 00016, N 00017, N 00018, N 00019, N 00020, N 00021, N 00022 ու N 00023 ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |