ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
21 հունվարի 2004 թ.
ՀՀ տնտեսական դատարանի 21.01.2004թ. թիվ SU-460 վճռով «Աշտարակի ճագարաբուծական տնտեսություն» ԲԲ ընկերությունը (Արագածոտնի մարզ, գյուղ Արուճ) ճանաչվել է անվճարունակ:
ՀՀ տնտեսական դատարանի 21.01.2004թ. որոշմամբ «Աշտարակի ճագարաբուծական տնտեսություն» ԲԲ ընկերության անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Կարլեն Մատինյանը:
«Աշտարակի ճագարաբուծական տնտեսություն» ԲԲ ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 16.02.2004թ. ժամը 15-30-ին, ՀՀ տնտեսական դատարանի շենքում (ք. Երևան, Մանանդյան փողոց 39ա):
Պարտատերերը պարտապանի հանդեպ իրենց ունեցած պահանջները պետք է ներկայացնեն սույն հայտարարությունը հրապարակելու պահից 60 օրվա ընթացքում ՀՀ տնտեսական դատարան:
Դատավոր՝ |
Մ. Դրմեյան |
