ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2009 թ. |
N 799-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 32/1 եզրակացությունը.
1. «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ ՏՐԱՆՍ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
2. «ԷԼԴԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
3. «ԱԼԵՔՍ ԵՎ ՄԱՆՎԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00025 լիցենզիայի ներդիր` N 00017:
4. Անհատ ձեռնարկատեր ԱՆՈՒՇԱՎԱՆ ՎԱՐԴՊԱՐՈՆՅԱՆԻՆ տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00327 լիցենզիայի ներդիրներ` N 00002 և N 00003:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |