«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
28 օգոստոսի 2007 թ. ք. Երևան |
N 136-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԼԻՏՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի (այսուհետ՝ Ազգային ծրագիր) 103-րդ կետով.
Հրամայում եմ`
1. Ազգային ծրագրի 103-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով սահմանել օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի օգոստոսի 28-ի թիվ 136-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
օդային տրանսպորտով ուղԵՎորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի, աերոզոլների
1. Խմելու ջուր, բուժական և սեղանի հանքային ջրեր.
2. Հյութեր, լիմոնադներ.
3. Ալկոհոլային խմիչք, ոչ ալկոհոլային ըմպելիքներ.
4. Սննդամթերքի արտադրության համար նախատեսված սոուսներ, մածուկներ, յուղեր, ձեթ, սննդային սոուսներում առկա կերակրային արտադրանք կամ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող կերակրային արտադրանք.
5. Գելեր ու աերոզոլային նյութեր, ներառյալ մազերի և ցնցուղի գելեր, քսուքներ, լոսյոններ, կոսմետիկական պարագաներ և յուղեր, օծանելիք, սպրեյ, մազերի ներկեր.
6. Ճնշման տակ գտնվող տարաների պարունակություն, ներառյալ սափրման փրփուրը, փրփուրների այլ տեսակներ ու դեզոդորանտներ, մածուկներ, ներառյալ ատամի մածուկներ.
7. Հեղուկների և պինդ նյութերի խառնուրդներ, թարթիչների ներկեր, շուրթերի փայլեր, հիգիենիկ շրթներկեր, նմանատիպ պարունակություն և սենյակային ջերմաստիճան ունեցող նմանատիպ ցանկացած այլ արտադրանք։
(հավելվածը փոփ. 30.09.09 N 133-Ն)