ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2009 թ. |
N 731-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 30/12 եզրակացությունը.
Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00371 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 8-ից:
2) «Ա.Շ.Ի.-ՎՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00372 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 8-ից:
3) «ԴԱՆԱԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00394 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 8-ից:
4) Անհատ ձեռնարկատեր ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00399 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 8-ից:
5) «ՊԼԱՏԻՆՈՒՄ-ՓԼԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի սեպտեմբերի 8-ի ՏԾ N 00400 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 8-ից:
6) «ԷԼԼԵՆ-ԹԻՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ՏԾ N 00035 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 11-ից:
7) «ՆԱՆՈՒՇ» արտադրական կոոպերատիվի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի ՏԾ N 00055 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 28-ից:
8) «ԱԳՐՈՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 28-ի ՏԾ N 00059 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 28-ից:
9) Անհատ ձեռնարկատեր ԱՐՏՅՈՄ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00408 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 7-ից:
10) «ԳԵՎՈՐԳ ՄԵԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00419 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 7-ից:
11) «ՄԻՆ ԱՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00420 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 7-ից:
12) «Ս.Մ.Վ.-ՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հոկտեմբերի 7-ի ՏԾ N 00421 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 7-ից:
2. Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 30/12 եզրակացությունը.
Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ՏՐԻՈ ԿՈՆԿՈՐԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00336 լիցենզիայի գործողությունը:
2) Անհատ ձեռնարկատեր ԶԱՐՈՒՀԻ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ՏԾ N 00038 լիցենզիայի գործողությունը:
3) Անհատ ձեռնարկատեր ԱՐԱԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ 2007 թվականի նոյեմբերի 2-ի ՏԾ N 00064 լիցենզիայի գործողությունը:
4) «ԿԱՐԵՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հունվարի 29-ի ՏԾ N 00531 լիցենզիայի գործողությունը:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |