ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2009 թ. |
N 373-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի քաղաքապետարանի Ներսես Մեծի անվան հ. 124 հանրակրթական դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «Երևանի քաղաքապետարանի Ներսես Մեծի անվան հ. 124 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 100 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
