ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2009 թ. |
N 589-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով՝ «ԱՐԱՐԱՏ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի սեպտեմբերի 30-ի, անհատ ձեռնարկատեր ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 2009 թվականի հոկտեմբերի 1-ի, «ՎԱՀԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 2-ի, «ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 6-ի, «ԳԵՎՈՐԳ ԵՎ ՀՈՎԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 2-ի, «ՀԱՍԿԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 9-ի, «ՄԱՆԹԱՇԻ ՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի և «ՍԱՀԱԿ-ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հոկտեմբերի 7-ի գրություններն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 522-Ա հրամանի 1-ին կետով նշված հետևյալ ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցումը՝
1. «ԱՐԱՐԱՏ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00176 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 1-ից։
2. Անհատ ձեռնարկատեր ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 2008 թվականի հունիսի 9-ի ՏԾ N 00236 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 2-ից։
3. «ՎԱՀԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00307 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 3-ից։
4. «ՀՐԱՇՔ ԱՊԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00228 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 7-ից։
5. «ԳԵՎՈՐԳ ԵՎ ՀՈՎԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00348 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 3-ից։
6. «ՀԱՍԿԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00206 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 10-ից։
7. «ՄԱՆԹԱՇԻ ՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00317 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի սեպտեմբերի 29-ից։
8. «ՍԱՀԱԿ-ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հուլիսի 18-ի ՏԾ N 00320 լիցենզիայի գործողությունը 2009 թվականի հոկտեմբերի 8-ից։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Սարգսյան