«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11509389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2009 թ. |
N 137-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հուլիսի 31-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման մասին հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 139-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Հրամանի N 1 հավելվածը`
ա. «գործակալության» բառից հետո լրացնել «(բաժնի)» բառով.
բ. «քարտի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
2) Հրամանի N 1 հավելվածում «օգոստոս» բառը փոխարինել |
«________» բառերով. վճարման ամիս |
3) Հրամանի N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետում «հանձնվում է» բառերը փոխարինել «հանձնում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` (այսուհետ` գործակալություն)» բառերով.
բ. 8-րդ կետը «քարտի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
գ. Ձև N 1-ը «գործակալություն» բառից հետո լրացնել «(բաժին)», իսկ «գործակալության» բառից հետո «(բաժնի)» բառերով.
դ. Ձև N 2-ը «գործակալության» բառից հետո լրացնել «(բաժնի)», «գործակալությանը» բառից հետո` «(բաժնին)», իսկ «գործակալությունը» բառից հետո` «(բաժինը)» բառերով.
ե. Ձև N 3-ը «գործակալության» բառից հետո լրացնել «(բաժնի)» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Գ. Պետրոսյան