Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2009 թ.

N 556-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 15.04.2009թ. N 3899 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի նոյեմբերի 10-ին և 2008 թվականի մարտի 13-ին «Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000639 և Կ-XX-001186 լիցենզիաները:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան