ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2009 թ. |
N 606-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի N 26/10 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «Ս. ԽԱՆՈՒՄՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ՏԾ N 00046 լիցենզիայի գործողությունը:
2) «ԱՐԱԼԻ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00447 լիցենզիայի գործողությունը:
3) Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՏԾ N 00487 լիցենզիայի գործողությունը:
4) Անհատ ձեռնարկատեր ԳԵՎՈՐԳ ԽՈՒԴՈՅԱՆԻ 2009 թվականի մայիսի 4-ի ՏԾ N 00735 լիցենզիայի գործողությունը:
5) «ԼԱՐԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի հունիսի 27-ի ՏԾ N 00300 լիցենզիայի գործողությունը:
6) «ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00184 լիցենզիայի գործողությունը:
7) «ԴԻԱԴՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մայիսի 20-ի ՏԾ N 00966 լիցենզիայի գործողությունը:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |