Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.379
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
13.10.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

 N 34-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 25-Ն հրամանով սահմանված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերում (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարն է (այսուհետ` աշխատակազմի քարտուղար):

4. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ:

5. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի քարտուղարի հայտի հիման վրա:».

2) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են մրցութային կարգով ընտրված կազմակերպությունները: Աշխատակազմի քարտուղարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթն անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը (այսուհետ` Կազմակերպիչ):».

3) կարգի 12-րդ կետում «Համապատասխան համայնքի ղեկավարը Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Աշխատակազմի քարտուղարը «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության» բառերով.

4) կարգի 16-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով, իսկ «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերով.

5) կարգի 17-րդ կետում «համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «աշխատակազմի քարտուղարը» բառերով.

6) կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, վերապատրաստման դասընթացների կեսից ավելիին համայնքային ծառայողի հարգելի բացակայության (հիվանդություն, գործուղում և այլն) դեպքերում, համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատակազմի քարտուղարը հայտ է ներկայացնում կազմակերպչին` հաստատված Ծրագրերին համապատասխան համայնքային ծառայողին վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ:

Համայնքային ծառայողը` աշխատակազմի քարտուղարի հայտով, եռօրյա ժամկետում անձամբ ներկայանում է կազմակերպչին:».

7) կարգի 18-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունը հանել.

8) կարգի 21-րդ և 22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Վերապատրաստման արդյունքում համայնքային ծառայողին ուսումնական կազմակերպության կողմից տրվում է վկայական (Ձև N 6):

22. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին համայնքային ծառայողի անհարգելի բացակայության դեպքում ուսումնական կազմակերպության կողմից նրան տրվում է տեղեկանք` ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:».

9) կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Կազմակերպիչը, կիսամյակը մեկ, վերապատրաստում անցած համայնքային ծառայողների վերաբերյալ ամփոփ տեղեկանք (Ձև N 8) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:».

10) կարգի 3-րդ գլխի վերնագիրը և 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

26. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով համայնքային ծառայողների վերապատրաստման անցկացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` օրենքով նախատեսված ժամկետներում և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված ուսումնական կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:».

11) կարգի ձև 1-ում և ձև 4-ում «Համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Աշխատակազմի քարտուղար» բառերով.

12) կարգի ձև 5-ից հանել «ստուգարք» բառը.

13) կարգի ձև 7-ի և ձև 8-ի աղյուսակներից հանել «չստուգված» գրառումով սյունակները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

  Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան