«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
12 նոյեմբերի 2009 թ. |
N 3106-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 02/520 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված «Շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման 3-րդ կետը`
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրահամայնքի Հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/520 հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր կոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |