ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2009 թ. |
N 391-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ստեփանավանի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «Ստեփանավանի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հատուկ ընդհանուր կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 85 տեղով կրթական գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |