«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11009284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2009 թ. |
N 662-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի N 185-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը՝
Հրամայում եմ՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թ. մարտի 16-ի «ՀՀ պետական բուհերի 2009թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները հաստատելու մասին» թիվ 185 -Ն հրամանով հաստատված կանոնների 45-րդ կետի ա) ենթակետի 10 թիվը փոխարինել 30-ով:
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան). սահմանված կարգով սույն լրացումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |