«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 32009177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
17 ապրիլի 2009 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 61-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ սահմաններից դուրս տեղակայված Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավ շահագործող ընկերությունների կառուցվածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինժեներատեխնիկական կազմակերպությունների և այն օտարերկրյա ինժեներատեխնիկական կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն են հայտնել սերտիֆիկացվել սույն կարգով:».
2) Կարգի 9-րդ կետի ա) ենթակետից հանել «առաջին» բառը.
3) Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«13. Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
բ) կազմակերպության տեխնիկական սպասարկման ձեռնարկը,
գ) օդանավերի տեխնիկական սպասարկման ծրագիրը:».
4) Կարգի 16-րդ կետի «եռօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով.
5) Կարգի 19-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից, եթե Կազմակերպությունը սերտիֆիկացվել է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատի ճանաչումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա, որը իր աշխատանքներն իրականացնում է սույն կարգի 6-րդ կետով Կազմակերպության սերտիֆիկացման գծով հետազոտական աշխատանքների նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Ճանաչման արդյունքում Կազմակերպությանը տրվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված Սերտիֆիկատ, որի գործողության ժամկետը չի կարող լինել ավելին, քան այլ պետության կողմից տրված Սերտիֆիկատի գործողության ժամկետը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Գլխավոր վարչության պետ` |
Ա. Մովսեսյան |