Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2009-25.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.26/44(318) Հոդ.402
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12108381

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

4 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 10-Ն հրամանը:

 

  Ա. Գևորգյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 4-ի

N 03-Ն հրամանի

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

1.1. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների առաջին ենթախումբ

15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

 

1.2. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախումբ

15000 և պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

 

1.3. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախումբ

Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետ

 

2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

2.1. Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների առաջին ենթախումբ

Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման պետ

 

2.2. Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախումբ

Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման պետի տեղակալ

 

2.3. Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման գլխավոր մասնագետ

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ

 

3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

3.1. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման առաջատար մասնագետ

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ

 

3.2. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման առաջին կարգի մասնագետ

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

 

3.3. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման 2-րդ կարգի մասնագետ

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ

 

Սույն անվանացանկով նախատեսվում են համայնքների ղեկավարների աշխատակազմերում միատեսակ անվանումներով պաշտոններ, որոնք դասակարգվում են համայնքային ծառայության պաշտոնների տարբեր խմբերում և ենթախմբերում:

Համայնքի ղեկավարի աշխատակազմը կարող է ունենալ միայն «բաժին» տեսակի կառուցվածքային ստորաբաժանում, որը պետք է բաղկացած լինի առնվազն 5 համայնքային ծառայողից: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի աշխատակազմը կարող է ունենալ նաև առանձնացված ստորաբաժանում:

Ստորաբաժանման մեջ կարող են ընդգրկվել համայնքային ծառայության հետևյալ պաշտոնները`

համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման պետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման պետի տեղակալ (նշված պաշտոնը կարող է նախատեսվել առնվազն 8 համայնքային ծառայողից բաղկացած ստորաբաժանումում),

համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման գլխավոր մասնագետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման առաջատար մասնագետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման առաջին կարգի մասնագետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման 2-րդ կարգի մասնագետ:

Ստորաբաժանումներին անվանում շնորհելու, դրանց քանակը որոշելու, ինչպես նաև դրանցում վերը նշված այս կամ այն անվանումով պաշտոնները և դրանց քանակը նախատեսելու հետ կապված հարցերը լուծվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է յուրաքանչյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը:

Համայնքային ծառայության վերը նշված պաշտոնները, բացի նշված պարտադիր անվանումներից, կարող են ունենալ նաև ավանդական անվանումներով հավելվածներ, որոնք չեն փոխում այդ պաշտոնների կարգավիճակը և զբաղեցրած տեղը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում (օրինակ` բաժնի պետ - գլխավոր ճարտարապետ, բաժնի գլխավոր մասնագետ - հաշվապահ և այլն):

Համայնքի ղեկավարի աշխատակազմը, ելնելով համայնքի բնակչության թվից, համայնքային խնդիրների ու գործառույթների ծավալից, ինչպես նաև համայնքի ֆինանսատնտեսական կարողություններից, հնարավոր է ընդհանրապես չունենա ստորաբաժանումներ: Այս դեպքում աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնները կունենան ստորաբաժանումների համար նախատեսված պաշտոնների նույն անվանումները, օրինակ`

համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ,

համայնքի ղեկավարի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ:

Նշված պաշտոններն իրենց կարգավիճակով (պաշտոնի անձնագրով) համապատասխանում են ստորաբաժանման համանուն պաշտոնների կարգավիճակին, և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում դրանք ընդգրկվում են ստորաբաժանման համանուն պաշտոնների համապատասխան խմբի միևնույն ենթախմբում: