«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2009 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 290 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի հուլիսի 1-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 290 հրամանի 3-րդ կետով հաստատված (իրավական ակտերի պետական գրանցամատյանում իրավական ակտերն ընդունող մարմինների դասիչները) թիվ 17-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելվածի 103, 108, 111, 115, 118, 121, 124, 125, 326, 330, 331 և 600 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«103. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»,
«108. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար»,
«111. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»,
«115. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,
«118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար»,
«121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ»,
«124. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,
«125. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ»,
«326. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»,
«330. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»,
«331. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ»,
«600. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովի նախագահ»,
2. Ուժը կորցրած ճանաչել 17-րդ հավելվածի 119, 305, 328, 329, 601 կետերը և 3-րդ հավելվածը:
3. 14-րդ հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Երևանի» բառով:
4. 17-րդ հավելվածը լրացնել նոր 120-րդ և 332-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝
«120. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»,
«332. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ»։
Գ. Դանիելյան |