ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ և Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերում «Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր», «Ժողովրդական պատգամավորների տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհրդի ժողովրդական պատգամավոր» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր», «տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհրդի պատգամավոր» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` | Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` | ա. սահակյան |
15 ապրիլի 1991 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0290-1 |