Գլխավոր տեղեկություն
Համար
N 1027-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.24/18(40) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.11.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 նոյեմբերի 2008 թ.

ք. Երևան

թիվ 1027-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՍՏՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կրթական գործունեության N 018 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2000 թ. օգոստոսի 24-ի N 273-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1 մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «ԱՍՏՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2008թ. հոկտեմբերի 8-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «ԱՍՏՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կրթական գործունեության լիցենզիայի գործողությունը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2000 թ. օգոստոսի 24-ի N 273-Մ հրամանը և դրա հիմքով տրված հանրակրթական միջնակարգ դպրոցի թիվ 018 լիցենզիայի վկայականը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

 

Նախարար՝ 

Ս. Սեյրանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան