ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
1 ապրիլի 2008 թ. |
N 08-86-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 01.04.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Վելֆեր» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0162 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նիսի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0660 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Գնահատողների միութուն» ՓԲ ընկերությանը և «Դեմարկո» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Ջի Էյ Թի Թի-Մաքս Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Ունիկո ԱԳՍ Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Գալաքսիթի» ՍՊ ընկերությանը, «Լավա» ՍՊ ընկերությանը, «Էն Էյջ Ռիելթի» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Արթուր Խաչատրյանին տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
ց ա ն կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(01.04.2008թ. հր n 08-86-լ)
| Ֆիզիկական անձ(անունը, ազգանունը) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունեության իրականացման վայրը | Գործողության ժամկետը | Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- | |
| 1 | «Վելֆեր» ՍՊԸ | Երևան, Այգեստան 11, տ. 183 | ԱԳN0162 | 19.03.02թ. | 01541539 | 162 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Ռադարեցվել է դիմումի համաձայն | |
| 2 | «Նիսի» ՍՊԸ | Երևան, Նանսենի 19, բն. 108 | ԱԳN0660 | 22.03.07թ. | 00862619 | 658 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Ռադարեցվել է դիմումի համաձայն | |
| 3 | «Դեմարկո» ՍՊԸ | Ք. Երևան, Ա. Հովհաննիսյան փ. շենք 6, բն.43 | ԱԳN754 | 01.04.08թ. | 00858277 | 750 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 4 | «Գնահատողների Միություն» ՓԲԸ | Երևան, Մանթաշյան 5, բն. 31 | ԱԳN755 | 01.04.08թ. | 02219072 | 751 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 5 | «Ջի էյ Թի Թի– Մաքս Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Մաշտոցի պ. 42ա շ, բն. 5 | ԱԳN756 | 01.04.08թ. | 02588288 | 752 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 6 | «Ունիկո ԱԳՍ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Վանաձոր, Ուսանողական 10 | ԱԳN757 | 01.04.08թ. | 06940066 | 753 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 7 | «Գալաքսիթի» ՍՊԸ | Ք. Երևան, Սարի թաղ 5 փ. տ. 36 | ԱԳN758 | 01.04.08թ. | 06940066 | 754 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 8 | «Լավա» ՍՊԸ | Ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 3/46 | ԱԳN759 | 01.04.08թ. | 06405452 | 755 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 9 | «էն. էյջ. Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Բաբաջանյան 71, բն. 57 | ԱԳN760 | 01.04.08թ. | 01842879 | 756 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
| 10 | Արթուր Խաչատրյան (ԱՁ) | Արարատի մարզ, գ, Գողանիստ | ԱԳN761 | 01.04.08թ. | 45130787 | 757 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |