ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1027-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՍՏՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կրթական գործունեության N 018 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու ԵՎ ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2000 թ. օգոստոսի 24-ի N 273-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1 մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «ԱՍՏՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2008թ. հոկտեմբերի 8-ի դիմումը և ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «ԱՍՏՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կրթական գործունեության լիցենզիայի գործողությունը, ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության 2000 թ. օգոստոսի 24-ի N 273-Մ հրամանը և դրա հիմքով տրված հանրակրթական միջնակարգ դպրոցի թիվ 018 լիցենզիայի վկայականը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |