«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32908389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
12 դեկտեմբերի 2008 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի «թ» կետին համապատաuխան`
Հրամայում եմ՝
Հաստատել հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի N 15-Ն հրամանի |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Անվանումը՝ ________________________________________________
_________________________________________________________ (լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման տվյալներով իրավաբանական անձի լրիվ անվանումը (առևտրային կազմակերպությունների դեպքում` ֆիրմային անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը), անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով).
ՀՎՀՀ`
(լրացվում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը).
Հասցեն՝ ___________________________________________________ (լրացվում է գործունեության իրականացման, գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, oպերատիվ ֆինանuական ղեկավարման վայրի հասցեն).
Գործունեության
տեսակը (տեսակները)` _______________________________________
_________________________________________________________ (լրացվում է տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները))։
|